041715-politics-wire-barack-obamaAraratnews.am-ը գրում է․

Բալթիմորում նախօրեին տեղի ունեցած բռնությանն արդարացում չկա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Բռնությանը, որին մենք ականատես եղանք նախօրեին, չկա արդարացում: Դա անարդյունավետ է»,-նշել է Օբաման՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Օբաման նաև նշել է, որ այն մարդիկ, ովքեր հարձակվում  են առևտրի կենտրոնների վրա, ոչ թե բողոքում են, այլ թալանում:

Նշենք, որ  ըստ վերջին տվյալների՝ Բալթիմորում ձերբակալվել  է շուրջ 200 մարդ, 15 շենք և 144 մեքենա այրվել են, մի շարք խանութներ՝ թալանվել: Անկարգությունների հետևանքով տուժել են նաև ոստիկաններ: Քաղաքում պարետային ժամ է սահմանվել:

Հիշեցնենք, որ ցուցարարները փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ ոստիկանության կողմից բերման ենթարկված սևամորթը մահացել է ոստիկանական բաժանմունքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել