02Araratnews.am-ը գրում է.

Հնդկաստանը Նեպալ է ուղարկել հավելյալ 2 ինքնաթիռ դեղորայք և 2 Մի-17 ուղղաթիռներ տեղում որոնողափրկարարական աշխատանքների մասնակցելու համար: Այս մասին տեղեկացնում է Հնդկաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հնդկաստանն արդեն Նեպալ էր ուղարկել 3 ինքնաթիռ հումանիտար և բժշկական օգնություն:

Այսօր Նեպալում և հարևան պետություններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7.9 մագնիտուդ, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 10 բալ։

Զոհերի թիվը հասել է 876-ի: զոհեր են գրանցվել նաև Հնդկաստանում, Չինաստանում և Բանգլադեշում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել