123837721in.am-ը գրում է.

Ապագայում աշխարհում աթեիստների, ագնոստիկների և իրենց որևէ կրոնի հետ չնույնացնող մարդկանց թիվը կնվազի: Այս մասին ասվում է Pew Research Center վերլուծական կենտրոնի անցկացրած հետազոտության մեջ:

Ըստ այդմ՝ առաջիկա 40 տարում քրիստոնեությունը կմնա ամենաբազմամարդ կրոնական խումբը, սակայն իսլամը կաճի ավելի արագ, քան մյուս հիմնական կրոնները:

2050-ին աշխարհում մուսուլմանների թիվը գրեթե կհավասարվի քրիստոնյաների թվին՝ վստահեցնում են վերլուծաբանները: Եվրոպայում իսլամի կողմնակիցները կկազմեն ամբողջ բնակչության 10 տոկոսը. 2010-ին նրանք 5.9 տոկոս էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել