Life.panorama.am-ը գրում է.

Խորհուրդ  կտայինք   նախ դիտել   սիթքոմը,  այնուհետ արտահայտվել. «Շանթ» հեռուստաընկերությունից արձագանքում են վրդովված ալավերդցիներին

Շուրջ մեկ շաբաթ առաջ «Շանթ» հեռուստաընկերությամբ մեկնարկեց «Խոպանի տեսություն» սիթքոմը, որում դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը մարմնավորում է ալավերդցի միամիտ աղջկա: Նախօրեին համացանցում տարածվեց հաղորդագրություն՝ մի խումբ ալավերդցիների կողմից, որում նշված է. «Կոչ ենք անում բոլոր ալավերդցիներին բողոքել, բոյկոտել Շանթով հեռարձակվող «Խոպանի տեսություն» սերիալը։ Սերիալում ալավերդցու անվան տակ ներկայացվում է մի աղջիկ, ով սովորելու նպատակով մարզից Երևան է գնացել։  Այն խաղը և կերպարը, որ մարմնավորում է աղջիկը հեռու է ալավերդցու կերպարից։  Բացի այդ, սա վիրավորում է ալավերդցիների արժանապատվությունը, քանի որ մեզ ներկայացնում է իբր թե գյուղատիպ, անճաշակ, միամիտ և այլ բացասական տեսանկյունից։ Մենք պահանջում ենք, որ սերիալի սցենարիստները, ռեժիսորը անհապաղ դադարեն Ալավերդի բառն օգտագործել իրենց սերիալում։ Պահանջում ենք նաև, որ Շանթ հեռուստաընկերությունը ներողություն խնդրի ալավերդցիներից»:
 
Life.panorama.am-ը կապ հաստատեց Շանթ հեռուստաընկերության հետ, որտեղից տրամադրեցին  հետևյալ պարզաբանումը. «Հարգելի  ալավերդցի  հեռուստադիտողներ,  նախ շնորհակալություն ենք  հայտնում, որ  ձեր  թանկարժեք  ժամանակից հատկացնում եք և  դիտում եք մեր նոր  նախագիծը, որը  կոչվում է  «Խոպանի տեսություն»:
Կուզենայինք նշել, որ  նախագծի  ստեղծագործական  խումբը  մեծ  ուշադրություն է դարձնում, որպեսզի  որևիցե  վիրավորական խոսք կամ  արտահայտություն երբևէ  չհնչի  եթերից   որևէ մեկի հասցեին՝ թե  լոռեցիների, և թե Հայաստանի ցանկացած մարզերի բնակիչների:  Խորհուրդ  կտայինք նախքան իրենց   մեկնաբանությունները գրառելը տարբեր կայքերում   նախևառաջ  դիտել   սիթքոմը  այնուհետև   արտահայտվել, չնայած, որ այսօր  ամենաարդի  հումորներից  մեկը դարձել է «Երևանը  Հայաստանի  ամենամեծ  գյուղն է» արտահայտությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել