168.am-ը գրում է.
15 օգտակար խորամանկություն, որ պետք է իմանա iPhone-ի ցանկացած սեփականատեր:
1. Եթե տեքստ հավաքելիս ավելորդ բաներ եք հավաքել, պարզապես թափ տվեք ձեր հեռախոսը, ապա սեղմեք «undo»:
2. Նրանք, ովքեր չեն հասցնում հեռախոսը լիցքավորել, կարող են միացնել «airplane mode» ռեժիմը, և հեռախոսը երկու անգամ արագ կլիցքավորվի: Սրա թերությունն էլ այն է, որ այս դեպքում բջջային կապն անջատվում է:
3. Siri-ն ընդունակ է ձայնի միջոցով պատասխան տալ հնչեցված հարցին, հիշեցնել իրադարձությունների մասին, խորհուրդ տալ ռեստորաններ, և այլն: Վերջերս Apple ընկերությունը թողարկել է iOS 8.3-ը, որը Siri-ի ռուսական տարբերակ ունի: Siri-ին կարող եք խնդրել կարդալ էլեկտրոնային հաղորդագրությունները. Siri-ն նախ կարդում է ուղարկողի անունը, ժամանակը և թեման:
4. Եթե դուք սիրում եք քնելուց առաջ երաժշտություն լսել և ականջակալներն ականջներին քնում եք, ապա պարզապես թայմեր օգտագործեք:
5. Եթե ֆիլմն այնքան էլ հետաքրքիր չէ, ապա կարող եք օգտագործել արագ դիտման գործիքը:
6. Լուսանկարել կարելի է՝ նաև ականջակալների վրա եղած կոճակը սեղմելով:
7. Եթե կոճակը, որը սեղմելուց հետո հեռախոսը լուսանկարում է, սեղմած պահեք, ապա հեռախոսն ավտոմատ ռեժիմով մի քանի լուսանկարներ կանի:
8. iPhone-ը ցույց է տալիս հաղորդագրությունների ուղարկման և ստացման ժամանակը: Դա տեսնելու համար հաղորդագրությունը ձեռքով տարեք դեպի ձախ, և կարող եք տեսնել դրանց ընդունման և ուղարկման ժամանակը:
9. Եթե ցանկանում եք պատին նկար կախել, ապա դա ուղիղ անելու համար օգտվեք «Կողմնացույցի» ծառայություններից:
10. Մարդիկ հաճախ բաց են թողնում կարևոր զանգեր, նույնիսկ, եթե հեռախոսը ձեր կողքին է: Կարելի է պարզապես այնպես կարգավորել հեռախոսը, որ լույսը վառվի ամեն անգամ, երբ նոր ծանուցում ունեք:
Շարունակությունն՝ այստեղ