Արդեն հոգնե՞լ եք նրբունելիով (պինցետ) եւ ցավոտ միջոցներով հոնքեր հանելուց, մտածու՞մ եք, թե ինչ այլընտրանքային տարբերակ կարելի է կիրառել, ուրեմն պետք է դիմել թելի օգնությամբ հոնքերը հանելու մեթոդին։ Սա վաղուց օգտագործվող, սակայն բավականին արդիական տարբերակ է, որը առաջին անգամ կիրառել են Հնդկաստանում։ Այժմ եկեք հասկանաք, թե ինչպես կարելի է հոնքերը հանել թելի միջոցով։
Առաջին հերթին մինչեւ հոնքերը հանելու գործողությունները սկսելը անհրաժեշտ է դեմքի մաշկը մաքրել բժշկական սպիրտով՝ ինֆեկցիաներից խուսափելու համար։
Անհարժեշտ է վերցնել 60սմ բամբակե թել, որի երկու ծայրերը պետք է հանգուցել։ Դեմքը մաքրելուց հետո թելը երկու ձեռքերի չորս մատներով հարկավոր է բռնել, իսկ հոնքերը վեր բարձրացնել։ Այնուհետեւ բոլոր մատների օգնությամբ պետք է թելը շարժել այնպես, որ նրա միջին հատվածում տասը փոքրիկ պարույրներ առաջանան։
Հաջորդ քայլը. հարկավոր է երկու ձեռքերի միջնամատով եւ ցուցամատով թելը տանել դեպի հոնքերի հատվածը։ Այնուհետեւ թելի պարուրված հատվածները պետք է մոտեցնել հոնքերին, սեղմել մի ձեռքի մատները եւ լայնացնել մյուս ձեռքինը։ Ահա հենց սա է թելի օգնությամբ հոնքերը ձեւը շտկելու ամբողջ տեխնիկան։
Գործընթացն ավարտելուց հետո հարկավոր է հոնքերի հատվածներում սառույց դնել։ Մաշկը հնարավոր է կարմրի, սակայն կարճ ժամանակ անց ամեն ինչ կանցնի։



