Wedding.am-ը գրում է․

1284598

Առաջին ամուսնական գիշերը սովորաբար ենթադրում է, որ նորապսակները ունենալու են իրենց առաջին սեռական կապը, և հենց այդ հանգամանքն էլ չափազանց մեծ կարևոր խնդիր է դառնում բոլոր չամուսնացած աղջիկների համար, քանի որ նրանց տանջող հարցերը բազմաթիվ են և արդարացված: 

Առաջին հերթին, դա ցանկացած աղջկա համար, իր բնույթով հոգեբանական պատնեշի հաղթահարում է: Հոգեբանները հաստատում են, որ առաջին ամուսնական գիշերը պետք է անցնի հանգիստ, կիսախավար և գեղեցիկ մթնոլորտում: Ոչ մի ձայն կամ աղմուկ, ինչպես նաև անակնկալ հյուրեր չպետք է լինեն հատկապես առաջին գիշերը:

Wedding-anniversary-first-night-bedroom-wide

Ի տարբերություն տղաների` աղջիկները մեծ սարսափ են զգում այդ ժամանակ: Տղամարդկանց խորհուրդ է տրվում քնքշորեն և սիրով լի վերաբերվել իրենց նորաթուխ կնոջը, հաճելի բառեր ասել նրանց, քանի որ դա կթուլացնի նրանց նյարդային վիճակը: Պետք է զինվել համբերությամբ, քանի որ հնարավոր կոպտությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ կանանց մոտ: Լուրջ խնդիր է դառնում ամուսնական առաջին գիշերը այն կանանց մոտ, ովքեր կոմպլեքսներ ունեն իրենց կազմվածքի կամ արտաքինի պատճառով: Սակայն պետք է հիշել, որ սիրած տղամարդուն, ով շատ է սիրում իր սիրած էակին և ցանկանում է սիրով զբաղվել նրա հետ, չի հետաքրքրում, թե ինչպիսի մարմին կամ որքան տգեղ, կամ գեր է իրենց կինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել