xodorkovskiGalaTV.am-ը գրում է․

«ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին նախագահ, նախկին բանտարկյալ Միխայիլ Խոդորկովսկին լավատես է Ռուսաստանի ապագայի հարցում: Ըստ նրա, կալանավայրի իր նախկին խցակիցները երկրի վիճակը սթափ էին գնահատում, իսկ վերահսկիչները սովորական գավառական ռուսաստանցիներ էին, ովքեր հետաքրքրությամբ շփվում էին նրանց հետ:

«Կրասնոկամենսկում՝ ուղղիչ քրեակատարողական հիմնարկում բոլորը միմյանց հետ «դու»-ով էին շփվում: Ես բոլորին դիմում էի «Դուք»-ով: Մեկ տարի հետո «Դուք»-ով սկսեցին շփվել բոլորը»,- նշել է Խոդորկովսկին՝ ընդգծելով, որ մեծ տարբերություն չի տեսել կալանավայրի եւ ԽՍՀՄ-ում իր ապրած տարիների միջեւ:

«Շատերը՝ այդ թվում եւ Արեւմուտքում, կարծում են, որ ռուսները, ինչպես հիմար փոքրիկ երեխաներ, ուժեղ առաջնորդի կարիք ունեն: Սակայն մենք հարգանքի արժանի մարդիկ ենք»,-հայտնել է այլախոհ գործարարը:

Իր հարցազրույցներում եւ դասախոսություններում Միխայիլ Խոդորկովսկին հետեւողականորեն քննադատության է ենթարկում Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը՝ հատկապես ուկրաինական ճգնաժամի հարցում: Կրեմլից մեկնաբանել են, որ գործարարը «կալանավայրում կորցրել է իրականության հետ կապը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել