Կարապետ Չալյանը՝ երրորդ մրցանակակիրPanorama.am-ը գրում է.

Լեհաստանում ավարտվեց Եվրոպայի մինչ 23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբիշների առաջնությունը: Հայաստանի պատվիրակներից Գյումրիի քաղաքապետարանի մարզադպրոցի սան Կարապետ Չալյանը (75 կգ) գրավեց երրորդ տեղը, իսկ Երևանի պետական օլիմպիական մարզական քոլեջի սովորող Սարգիս Քոչարյանը (80 կգ, «Հայաստան» ՄՄ) կանգնեց պատվո պատվանդանի «արծաթե» աստիճանին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել