Tert.am–ը գրում է.
ԵՄ արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ինչպես ակնկալվում է, կիրակի կուղևորվի Լոզան` մասնակցելու իրանական միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցնյակի» և Իրանի միջև բանակցություններին: Այս մասին Интерфакс-ին հայտնել է ԵՄ դիվանագիտական աղբյուրը։
«Երբ այս որոշումը հաստատվի, պաշտոնական կոմյունիկե կհայտնվի», - ուրբաթ երեկոյան Բրյուսելում ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը, մեկնաբանելով Լոզանում անցկացվող բանակցությունների ընթացքը, լրագրողներին հայտնել էր, որ Իրանի և «վեցնյակի» միջև բանակցությունները դժվարություններով են ընթանում:
Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ներկայիս փուլը, ինչպես նախատեսված է, ընթանալու է մինչև մարտի 29-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/03/28/mogerini-lozan/1630566
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել