1in.am–ը գրում է.

fruit

Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ օրվա սննդակարգում երկու մրգի առկայությունը կօգնի ընդմիշտ ազատվել ընկճախտից, գրում է jenskiy-sayt.com-ը:

Այս եզրահանգման հիմք է դարձել ուսումնասիրությունը, որին ավելի քան հինգ հազար կանայք են մասնակցել: Սակայն, ուղիղ կապ հոգեբանական գործընթացների և մրգերի առկայության միջև չի հայտնաբերվել: Մասնագետները ենթադրում են, որ ի տարբերություն բանջարեղենի, մրգերը մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակում, ինչպես նաև հակաբորբոքային նյութեր, որոնք էլ ապահովում են մարդու բարձր տրամադրությունը:

Հարկ է նշել, որ նախկին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր օրական հինգ չափաբաժնից ավել միրգ են կերել առանձնացել են հոգեկան առողջությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել