Lurer.com–ը գրում է.

ԱՄՆ-ի Օկլահոմայի և Արկանզասի նահանգներում մարտի 25-ին մոլեգնած մի շարք տորնադոների հետևանքով տուժածների թիվը հասել Է 15-ի: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

Ավելի վաղ հաղորդվել Էր մեկ զոհվածի և մի քանի տուժածների մասին: «Առնվազն 15 մարդ է վիրավորվել վատ եղանակի հետևանքով»,- ասված Է Chicago tribune թերթի հաղորդագրության մեջ, որը վկայակոչել է Օկլահոմայի նահանգի Թալասի օկրուգի շերիֆ Բիլի Մաքելվիին: Ընդ որում Մաքելվին հավաստել է ԶԼՄ-ների՝ մեկ մարդու մահվան մասին տեղեկատվությունը, որին գտել են Սենդ Սփրինգս բնայգու քարշակների կայանատեղում, որտեղով անցել է տորնադոն:

Ոստիկանության տվյալներով՝ տարերքը գրեթե լիովին անվավոր տուն է ոչնչացրել Թուլզա քաղաքի շրջանում (Օկլահոմայի նահանգ): Օկլահոմայում առանց լույսի են մնացել տասնյակ հազարավոր բնակիչներ:

Ինչպես հաղորդել է weather.com կայքը, մարտի 25-ին տորնադո է գրանցվել Թուլզայում, մեկ ուրիշը՝ ոչ հեռու գտնվող Մուր քաղաքում: Մի քանի տորնադո է գրանցվել Արկանզասի նահանգում: Նաև հուժկու փոթորիկներ են դիտվում Քանզասի և Միսուրիի նահանգներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել