Այսօր՝ մարտի 11-ին՝ 18:30-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ առաջնորդարանում երիտասարդական միությունները կնշեն Միջինքը՝ պահքի ավանդական հայկական ուտեստներով: Օրը հագեցած կլինի նաեւ ազգագրական պարերով:

Միջինքը Մեծ պահքը կիսում է, այն Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթի կամ 24-րդ օրն է: Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պահքը կիսող օրվան, որը հոգեւոր տոնական նշանակություն չունի: Այն ավելի շատ հագեցած է ժողովրդական սովորություններով: Մեծ Պահքն այս տարի կիսվում է մարտի 11-ին: Միջինքը պահքը չի ընդհատում, այսինքն, պահեցողները շարունակում են պահել պահքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել