«Մինչև վերջին րոպեն բուժօգնություն է ցուցաբերվել Ալեգրովային, սակայն նա այդպես էլ չկարողացավ բեմ դուրս գալ». համերգի կազմակերպիչ168.am-ը գրում է․

«Իրինա Ալեգրովային մինչև վերջին րոպեն բուժօգնություն է ցուցաբերվել, որպեզի նա կարողանա բեմ բարձրանալ և ելույթ ունենալ իր սիրելի հանդիսատեսի համար»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Forpostart Production»- ի գլխավոր տնօրեն և պրոդյուսեր ԶառաՄխեյանը:

«Իրինա Ալեգրովային դիմավորել ենք  երևանյան ժամանակով 16:30-ին, արդեն երեք օր է նա հիվանդ է, 39 աստիճան ջերմություն ունի, դեղեր էր ընդունում և ամեն ինչ անում էր, որպեսզի կարողանար ելույթ ունենալ, քանի որ նա առանձնակի կարոտով էր սպասում հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը»,- պարզաբանեց Զ Մխեյանը:

Նրա խոսքով նույնիսկ երաժիշտները սկսել էին  փորձերը, սակայն  երգչուհին  այդպես էլ չկազդուրվեց և  հնարավոր չեղավ բեմ դուրս գալ. «Նա խնդրում է հասկանալ իրավիճակը, ըմբռնումով մոտենալ: Նա համաձայնել է համերգը տեղափոխել ապրիլի 6-ին՝ նույն դահլիճում, նույն ժամին:  Մենք 25 տարի է՝  համերգներ ենք կազմակերպում, և սա առաջին դեպքն է… խնդրում ենք հասկանալ իրավիճակը»: Զ. Մխեյանի խոսքով Իրինա Ալլեգրովան շատ էր սպաում այս համերգին, և նրա համար  շատ դժվար էր համերգը հետաձգելու մասին որոշում կայացնելը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել