«Վազգեն Սարգսյանի երազանքներին հասնելու համար` այն, ինչ փորձել են անել` բավարար չի և չի ստացվել». Արամ Սարգսյան168․am-ը գրում է․

Սպարապետ Վազգեն Սարգսյանի երազանքներին հասնելու համար` այն, ինչ փորձել են անել` բավարար չի և չի ստացվել: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց Արամ Սարգսյանը: Եղբոր մասին խոսելիս` նա նշեց, որ Վազգենը միշտ իր սրտից հանել է վրեժխնդրությունը, քինախնդրությունը և ներարկել պետականության, հայրենասիրության և աշխատասիրության զգացումով: «Սահմանային այս լարված պայմաններում նա անպայման կլիներ սահմանին: Վերջին շրջանում նա ցանկացավ ամբողջովին քաղաքականություն մտնել, տնտեսական հարցեր լուծել, բանակն ապահովել, վերջին մեկ երկու այցերն ուղղված էին հիմնախնդրի լուծմանը: Հիմա ո՛չ պարտերազմ, ո՛չ խաղաղություն է, զոհեր են լինում և դա վատ է»,- ասաց Սարգսյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել