Սահմանին իրավիճակը լարված է, սակայն վերահսկելի. Սեյրան ՕհանյանSlaq.am-ը գրում է․

«Նախևառաջ մենք բոլորս պետք է շնորհավորենք Սպարապետին ծննդյան օրվա կապակցությամբ: Այսօր մենք գտնվում ենք այնպիսի սրբավայրում, որտեղ պետք է հիշենք ոչ միայն Վազգեն Սարգսյանի, այլ նաև մեր բոլոր զոհված մարտական ընկերների պատգամները»,-այսօր Եռաբլուրում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարը հիշում է, որ Վազգեն Սարգսյանի երազանքն էր ստեղծել, զարգացնել ու կատարելագործել բանակը: Պաշտպանության նախարարը հպարտությամբ է արձանագրում, որ այսօր հայկական բանակը կատարելագործվում է և մրցունակ է: «Եթե այսօր սպարապետը մեզ հետ լիներ, իսկ ինքը, եթե ոչ ֆիզիկապես, ապա հոգեպես մեզ հետ է, ուրախության պահեր կապրեր ու կհպարտանար հայկական բանակի համար», - ասաց Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին` նախարարն ասաց, որ սահմանին իրավիճակը լարված է, սակայն վերահսկելի: «Պարբերաբար կրակոցները, հրադադարի ռեժիմի խախտումներն ավելանում են, սակայն այն վերահսկելի է: Հայկական Զինուժը թե Արցախում, թե Հայաստանում սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության հարցում իրականացնում է իր առջեւ դրված խնդիրները: Լինում են սադրանքներ, որոնք արժանի հակահարվածներ են ստանում»,- ասաց նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել