Ո՞ր ուղղությամբ են փախել երրորդմասցի Լյովիկին սպանողները. մանրամասներYerkir.am-ը գրում է․

Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով։

Yerkir.am-ի տեղեկություններով` հանցագործները եղել են երեքով`ովքեր զինված և դիմակավորված: Նրանք կրակոցներ արձակելուց հետո հետ-հետ շարժվել են Նուբարաշենի շենքերի ուղղությամբ: Ի դեպ` մեր տեղեկություններով այս պահին հարցաքննվում են դեպքին ականատես վկաներն, իսկ տարածքում եղած տեսանկարահանող սարքերն առգրավվել և ուսումնասիրվում են:  Նշենք, որ այս պահին ուժեղացված ոստիկանական  հսկողություն է սահմանված ողջ քաղաքում:

Ավտոմատներով զինված ոստիկանները հատկապես ուժեղացված ծառայություն են իրականացնում «Նուբարաշեն» ՔԿՀ-ից դեպի 1-ին մաս տանող հատվածում, զննում են կասկածելի թվացող բոլոր մեքենաները: Սրանից կարելի է ենթադրել, որ հանցագործները փախել են հենց այդ ուղղությամբ:  Ի դեպ` դեպքի վայրում հայտնաբերվել էր ատրճանակ, ինքնաձիգ , փամփշտակալ, պարպուճներ: Սա էլ իր հերթին վկայում է այն մասին, որ սպանությունները հնարավոր է պատվիրված լինեն: Վերադառնալ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել