Wedding.am-ը գրում է․

Wedding.am-ը իր խորհուրդներով կօգնի Ձեզ հասկանալ, թե որ նշաններն են հուշում`տղայի Ձեր հանդեպ անտարբեր չլինելու մասին:

1. Նա միշտ հասանելի է Ձեզ համար

Ամենաակնհայտ նշաններից մեկը, որ տղան համակրում է Ձեզ՝ այն է, որ նա միշտ հասանելի է Ձեզ համար, անկախ ժամանակից և իր գտնվելու վայրից: Հանուն Ձեզ` նա անգամ պատրաստ է հետաձգել որոշ կարևոր պայամանավորվածություններ կամ չդիտել իր սիրելի ֆուտբոլային հանդիպումը, որպեսզի այդ ժամանակը անցկացնի Ձեզ հետ: Եթե միշտ ուշադիր է և պատասխանում է Ձեր բոլոր հաղորդագրություններին ու զանգերին, ուրեմն համոզված եղեք, որ նա անընդհատ Ձեր մասին է մտածում և Ձեր հետ կապված ոչինչ չի անտեսում:

2. Նա ակտիվ կերպով փորձում է Ձեզ ներգրավել իր կյանքի մեջ

Եթե՞ տղան Ձեզ համակրում է՝ ջանում է Ձեզ հետ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել: Ամենուրեք ցանկանում է ներկայանալ Ձեզ հետ, անընդհատ պատճառներ է փնտրում Ձեր կողքին լինելու համար:

3. Դուք նրա աչքրի փայլն եք

Սա կարող է հնչել որպես կլիշե, սակայն դա իսկապես ճիշտ է, քանզի աչքերը հոգու հայելին են: Եվս մի ցայտուն օրինակ, որ տղան համակրում է Ձեզ, երբ նրա աչքերը ամենուրեք Ձեզ են փնտրում: Երբեմն կնկատեք թե նա ինչպես է աչքերը պլշած Ձեզ նայում և Ձեր նկատելուն պես հայացքը փախցնում, քանզի ամաչում է : Համոզված եղե՛ք, Դուք ավելին եք նրա համար, քան ընկերը:

39d728f99d397b8b9329616a54558a15

4. Ժպիտ հազարավոր բառերի փոխարեն

Եթե նա ժպտում է Ձեզ, ուրեմն համակրում է: Մարդիկ հազվադեպ են ժպտում այն մարդկանց երեսին ում չեն համակրում:  Եթե նա Ձեր նկատմամբ ավելի բարեհամբույր է, քան մնացածի հանդեպ, ապա դա լավ նշան է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել