1395950563_kim-kardashian-kanye-west-north-west-zoom

1in.am-ը գրում է.

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը դաստիարակում են մեկուկես տարեկան Նորթ Ուեսթին: Զույգը երազում է ընտանիքում համալրման մասին: Լուրեր էին պտտվում, որ Քիմը մտածում է փոխնակ մայրության մասին, սակայն իրականում հեռուստաաստղն ինքն է ցանկանում հղիանալ և լույս աշխարհ բերել երկրորդ երեխային՝ գրում է Segodnya.ua-ն:

«Երբ դու որևէ բան չես նախատեսում, անպայման տեղի է ունենում: Իսկ երբ շատ ես ցանկանում՝ ոչ: Նման որոշումներն Աստված է ընդունում»,- ասել է Քիմը:

Նա խոստովանել է, որ շատ է ցանկանում հղիանալ և երբեմն հուսահատվում է ամուսնուն երկրորդ երեխա պարգևելու անկարողությունից:

Նշենք, որ մի քանի տարի առաջ բժիշկները Քիմին զգուշացրել են, որ նա չի կարողանա մայրանալ: Ուստի Նորթի՝ լույս աշխարհ գալն իսկական հրաշք էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել