2021in.am-ը գրում է․

Մոտ 100 կին հանրահավաքի էին հավաքել Կահիրեի կենտրոնում: Այս մասին գրում է Reuters-ը:

Նրանք պահանջում էին հետաքննել մի քանի ակտիվիստների կասկածելի մահվան շարքը 2011-ի հեղափոխության 4-րդ տարելիցի նախօրեին: Ակցիան սկսվել է Թահրիրի հրապարակի մերձակայքում գտնվող փողոցներից մեկում, որը Հոսնի Մուբարաքի տապալման գլխավոր խորհրդանիշներից է:

Տեղի ունեցածում կանայք մեղադրել են ներքին գործերի նախարար Մուհամեդ Իբրահիմին և պահանջել հետաքննություն անցկացնել:

Նշվում է, որ հանրահավաքը սկսվել է տեղի ժամանակով 2:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել