Հետաքրքիր փաստեր ատամների մասինGalaTV.am-ը գրում է․

Բացի նրանից, որ ատամները պետք է պարբերաբար մաքրել, մենք շատ քիչ բան գիտենք դրանց մասին: Մինչդեռ, անատոմիական այս առանձնահատկության հետ շատ զարմանալի փաստեր են կապված:

Որոշ նորածիններ ծնվում են ատամներով

Երկու հազար երեխաներից մեկը ծնվում է ատամներով: Ատամները, որոնցով  ծնվում է երեխան, սովորաբար գտնվում են ստորին լնդերի վրա եւ սովորաբար  ունենում են թույլ արմատներ: Շատ դեպքերում դրանք կարող են հեռացվել կրծքով սնուցման ժամանակ խնդիրներից խուսափելու համար: Ատամներով  ծնվելու փաստը կարող է լինել հիվանդության ախտանիշ: Ատամներով են ծնվել Նապոլեոնը եւ Հուլիոս Կեսարը:

Ոչ բոլորի կաթնատամներն են ընկնում

Կաթնատամների աճը եւ թափվելը բնական գործընթաց է: Սովորաբար երեք տարեկանում երեխան ունենում է 20 ատամ: Կաթնատամները թուլանում եւ ընկնում են, քանի որ սկսում են դուրս գալ նրանց տակ գտնվող հիմնական ատամները: Այն սովորաբար սկսում է տեղի ունենալ 5-6 տարեկանում: Իսկ եթե կաթնատամի փոխարեն հիմնական ատամը դուրս չի գալիս, ապա մարդու մոտ կաթնատամն այդպես էլ մնում է:

Որոշ մարդկանց մոտ ատամները դադարում են ընկնել

Ինչքան շատ սեղանատամներ, այդքան շատ խնդիրներ: Նայած, թե այս հարցն ում է ուղղված: Կան մարդիկ, ովքեր տառապում են հիպերդոնտիայով` ատամների քանակի ավելցուկով: Եթե ավելորդ ատամները խանգարում են մարդուն, ապա ատամնաբույժը հեռացնում է դրանք, իսկ եթե ոչ, ապա վերջինս զգուշորեն դասավորում է նրանց  ուղիղ շարքով: Հազվադեպ է լինում, երբ հիպերդոնտիայով տառապող մարդկանց մոտ հասուն տարիքում ընկնում է մշտական ատամների ամբողջ շարքը:

Ատամներից զարդեր են պատրաստվում

Հետաքրքիր է, թե ինչ է անում «ատամների փերին» բոլոր հավաքած ատամներով: Գուցե դրանք վերածում է արվեստի գործերի եւ վաճառում աճուրդում: Կատակը մի կողմ, ըստ էության, կան մարդիկ, ովքեր իրենց սեղանատամներով կամ առջեւի ատամներով պատրաստում են զարդեր:

Ուռուցքը կարող է աճել ատամի հյուսվածքով

Տերատոման ուռուցքի տեսակ է, որն իրենից ներկայացնում է ոչ տիպիկ հյուսվածք կամ օրգան: Նրանում կարող են լինել ատամների կամ մազերի հյուսվածքներ: Բարեբախտաբար, տերատոմայի շատ տեսակներ հաջողությամբ հեռացվում են վիրահատական եղանակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել