Lragir.am-ը գրում է.
Արդեն քանի ամիս է՝ Հայաստանում օրը սկսվում է Հայաստանի ու Արցախ պաշտպանության նախարարությունների հաղորդագրություններից: 
Բակո Սահակյանն օրերս հայտարարել է, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի նկատմամբ նոր մարտավարություն ու զենք է կիրառում: Հայկական ուժերն էլ, թերեւս, փորձում են «հակաթույնը» գտնել: 
Դատելով նրանից, որ դիվերսիաները հիմնականում գիշերն են իրականացվում՝ ադրբեջանցիները գիշերային տեսանելիության սարքեր են ստացել, որը թույլ է տալիս անցնել նույնիսկ ականապատ տեղերով, նկատել կենդանի ուժն ու կետային հարվածներ հասցնել: 
Տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները, կամ էլ ինչպես Ղարաբաղում են համոզված՝ թուրք հատուկ ջոկատայիններն իսրայելական ու գերմանական տեխնիկա են կիրառում: 
Նոր մարտավարությանը դիմակայելու համար բանակը պետք է կիրառի ոչ ստանդարտ միջոցներ: Օրինակ, հզոր լուսարձակներով լուսավորել դիրքերը կամ էլ զինվել գիշերային տեսանելիության հզոր տեխնիկայով: 
Հայաստանն այդպիսի տեխնիկա ստանալու հնարավորություն ունի՞: Ո՞ր երկիրն է պատրաստ Հայաստանի տրամադրել կամ վաճառել այն: Ո՞ր երկրներն են զինում Ադրբեջանին, եւ արդյոք այդ երկրների հետ Հայաստանն աշխատանք է տանում: Սա գլխավոր հարցն է, եւ այն պետք է լուծի ոչ միայն Պաշտպանության նախարարությունը, այլ նաեւ ԱԳՆ-ը եւ երկրի քաղաքական ղեկավարությունը։
Երեւանում մի խումբ լրագրողներ պիկետ են անցկացրել ԱԳՆ մոտ՝ պահանջելով բացատրել, թե արտաքին քաղաքական գերատեսչությունն ինչ է ձեռնարկում Ադրբեջանի հետ սահմանին աննախադեպ լարվածության պայմաններում:
Շարունակությունն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել