39377271in.am-ը գրում է․

Հոնկոնգի ձեռնարկատերը, չցանկանալով հրապարակել իր անունը, 1 մլն դոլար է նվիրաբերել երկու նյույորքցի ոստիկանների հարազատներին, որոնց անցած տարվա դեկտեմբերին կրակել էր մի տղամարդ՝ այդ կերպ ցանկանալով վրեժ լուծել ոստիկանների կողմից սպանված մի քանի աֆրոամերիկացիների համար: Այս մասին հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները:

Ոստիկաններ Վենյան Լյուին և Ռաֆայել Ռամոսին կրակել են դեկտեմբերի 20-ին՝ իրենց պարետային ավտոմեքենայում, Բրուքլինի փողոցներից մեկում: 28-ամյա Իսմայիլ Բրինսլին մոտեցել է ավտոմեքենային և ոչ մի բառ չասելով՝ կրակ բացել: Դրանից հետո նա մետրո է մտել ու ինքնասպան եղել:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Լյուի հայրը հինգ տարի տարեկան կստանա 100 հազար դոլար, իսկ մնացած կես միլիոն դոլարով կվճարվի Ռամոսի երկու որդիների՝ համալսարանում կրթության վարձը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել