Գյումրիում հունվարի 12-ի գիշերը դաժանորեն սպանված ընտանիքի 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը:
Նա նշել է, որ երեկվա համեմատ՝ որեւէ առաջընթաց չկա, բալիկը ինքնուրույն չի շնչում, միացված է արհեստական շնչառության ապարատին, կերակրվում է զոնդով: Լաբորատոր տվյալների համաձայն՝ երեխայի լյարդը, երիկամները կայուն են, բայց առկա է գլխուղեղի սնցուման խնդիր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



