новый коллаж

GalaTV.am-ը գրում է.

ԳԱԼԱ-ի հարցազրույցը տնտեսագետ Հովսեփ Խուրշուդյանի հետ վերջին շրջանի դոլոր-դրամ փոխարժեքի տատանումների եւ ՀՀ իշխանությունների դրամավարկային քաղաքականության մասին:

-Պարո՛ն Խուրշուդյան, դոլարի՝ օրեր շարունակ ձգվող արժեվորումը արդեն իսկ հասցրել է էական վնասներ պատճառել ՀՀ քաղաքացիներին ու գործարարներին: Երեկ եւ այսօր կարծես թե դրամը սկսում է  կայունանալ: Կշարունակվի՞ արդյոք այս գործընթացը: Եվ ինչի շնորհիվ է արդյոք դրամի արժեվորում նկատվում:

-Դրամի արժեզրկման վրա ազդում էր երկու հիմնական գործոն: Առաջինը, իհարկե, Ռուսաստանի դեմ գործող արեւմտյան պատժամիջոցներն են, որոնց թվում է պետք դիտարկել նաեւ նավթի գների արհեստական անկումը: Այս ամենի արդյունքում ռուսական տնտեսական ծանր վիճակը բերեց նաեւ ռուբլու անխուսափելի գնանկման եւ արտարժույթի, հատկապես դոլարի ու եվրոյի պահանջարկի կտրուկ ավելացման: Դա էլ իր հերթին չէր կարող չազդել Հայաստանի վրա, քանի որ բազմաթիվ ռուսաստանյան ներդրողներ, այդ թվում բանկեր սկսեցին դոլար գնել Հայաստանում եւ արտահանել Ռուսաստան: Նաեւ նվազման միտում ունի Ռուսաստանից դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների հոսքը՝ նույնպես կապված ՌԴ-ում տնտեսական ճգնաժամի հետ: Այս գործոնը շարունակում է իր ազդեցությունն ունենալ եւ անգամ աճելու միտում ունի: Հայտնի է, որ  ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է Կոնգրեսի ընդունած օրենքը՝ ճանապարհ բացելով Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների առջև: Սա նշանակում է, որ անգամ եթե Ռուսաստանը նետի ռուբլու պաշտպանությանն իր ամբողջ ոսկե արժութային պաշարների մնացորդը, միեւնույն է, դա կարող է ունենալ միայն կարճաժամկետ արդյունքներ: Սա պետք է նշեմ՝ հաշվի առնելով նաեւ Ռուսաստանում խոշորագույն գործարանների կանգնեցման շարունակվող գործընթացը: Այսինքն, այս գործոնը դեռ իր ազդեցությունն ունենալու է Հայաստանի վրա:

Երկրորդ գործոնը Հայաստանի իշխանությունների դրամավարկային քաղաքականությունն է, որն այս պահին բերել է դրամի կայունացմանը, որը դժվար է ասել որքանով երկարաժամկետ կլինի, քանի որ հնարավոր չէ իշխանությունների քայլերը վերլուծել օբյեկտիվ տնտեսագիտական տրամաբանության ներքո: Այդ քաղաքականությունը շաղախված է բարձրաստիճան իշխանավորների եւ նրանց սերտաճած օլիգարխների մասնավոր ֆինանսական շահերի հետ, որը արդեն բերել է արտարժույթի շուկայում մեծածավալ ֆինանսական սպեկուլյացիաների: Այսպիսով, կա սուբյեկտիվ հանգամանք. իշխանությունների քայլերը հիմնված են ոսկե միջինի հաշվարկի վրա. մի կողմից իրենց անհագուրդ ագահությունը բավարարելու, մյուս կողմից սոցիալական մեծածավալ ցնցումներ թույլ չտալու, ինչի արդյունքում կարող են կորցնել իշխանությունը: Եվ դժվար է կանխատեսել, թե ըստ այդ հաշվարկի որ թվի վրա պետք է կանգնի դրամի գինը: Համենայնդեպս, արդեն երկրորդ օրն է ՀՀ ԿԲ-ն 4 միլիոնական դոլար է փորձում վաճառել, սակայն չի կարողանում բանկերի կողմից պահանջարկ չլինելու պատճառով: Բայց մյուս կողմից դոլարի կուրսը դրա արդյունքում չի ընկնում, այլ կայունացել է 450-460-ի շրջակայքում:

-ԿԲ-ի նախագահը  եւ ՀՀ կառավարության ղեկավարը շարունակ հայտարարում են, որ տարադրամի նման վայրիվերումները նաեւ «սպեկուլյացիաների» արդյունք են: Ի՞նչ կարծիք ունեք: Ովքե՞ր են «սպեկուլյանտները»:

Ինչպես արդեն նշեցի, հիմնական սպեկուլյանտները հենց իրենք՝ իշխանավորներն ու իրենց հետ փայի մեջ գտնվող օլիգարխներն են, քանի որ Հայաստանի ամբողջ հարստությունը, այդ թվում դրամային եւ արտարժութային ակտիվները գերկենտրոնացած են նրանց, մասամբ էլ՝ ռուսաստանյան օլիգարխ-ներդրողների ձեռքերում: Շուկայում այլ ազդեցիկ խաղացողներ չկան:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել