Ռուսաստանը ողջունում է ԵՄ-ԵՏՄ երկխոսություն սկսելու գերմանական նախաձեռնությունըPanorama.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը սատարում է Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ անհրաժեշտ է երկխոսություն հարթել Եվրոպական Միության և Եվրասիական տնտեսական միության միջև; Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: 

«Սատարում ենք նման մոտեցումները: Դրանք այն առաջարկների շարքից են, որոնք Ռուսաստանի Դաշնությունը տևական ժամանակ առաջ էր քաշում ԵՄ-ի հետ իր շփումներում», - ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի անունից տարածված հայտարարության մեջ: 

Պաշտոնյայի խոսքերով, Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը կարող են համատեղ աշխատել «Ատլանտյան օվկիանոսից մինչև խաղաղ օվկիանոս միասնական տնտեսական և հումանիտար տարածքի» ձևավորման շուրջ և հույս հայտնել, թե Եվրամիությունն իր նոր նախաձեռնություններում կհրաժարվի «Արևելյան գործընկերության» քաղաքականության թերություններից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել