Replik.am-ը գրում է․

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը 2014 թվականն ամենաբարդն է անվանել այդ կազմակերպությունում իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում, իսկ ամենախնդրհարույց ուղղությանը, նրա կարծիքով, եղել է ուկրաինական հարցը:

«2014 թվականը այդ գրեթե 9 տարվա ընթացքում ամենաբարդն էր: Բարդ տարի էր ոչ միայն ինձ, այլ նաև բոլորիս համար: Բարդ տարի էր նաև ԱԳՆ-ի համար: Կոլեկտիվը համախմբվեց և արժանի պատասխան տվեց: Կարծում եմ, որ մենք մեր առաջադրանքը կատարեցինք»,-ամփոփելով տարին` Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում ասել է Չուրկինը:

«Իհարկե բարդ տարի էր Ուկրաինայի հարցով: 26 նիստ գումարվեց, իսկ արդյունքում գրեթե ոչ մի որոշում չընդունվեց: Մեր արևմտյան գործընկերների կողմից արգելափակվեցին մեր միանգամից երկու նախագծերը»,-հավելել է նա` միևնույն ժամանակ ընդգծելով, որ ուկրաինական հարցն աստիճանաբար դուրս է գալիս Անվտանգության Խորհրդին օրակարգից. «Մեր արևմտյան գործընկերները, չգիտես ինչու, ոչ մի նիստ չեն գումարում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել