Asekose.am-ը գրում է․

Asekose.am-ը ներկայացնում է տարվա ամփոփիչ բլից հարզացրույցներ: Առաջինը մեր հարցերին պատասխանել է երգչուհի Ջուսը:

-Սիրո՞ւմ եք Նոր տարին… Եթե այո, ապա ինչո՞ւ:

-Այո, քանի որ ամեն դեկտեմբերի 31-ին սկսվում է նոր հեքիաթ ինձ համար:

-Ինչպիսի՞ն էր 2014-ը Ձեզ համար:

-Սիրո, բաժանման, նվաստացումների և ավելի խելացի դառնալու տարի էր:

-Ձեր կյանքի ամենաուրախ և հիշվող Նոր տարին:

-2006թվ-ի Նոր տարին էր, երբ ակումբում ելույթ ունեցող պարուհու CD-ին սկսեց «թրթռալ», և նա այդ ծիծաղելի իրավիճակից դուրս գալու համար սկսեց այդ երաժշտության տակ կտրուկ և ծիծաղելի շարժումներ անել: Մենք ետնաբեմում ծիծաղից ընկել էինք հատակին:

-Ձեր կյանքի ամենատխուր Նոր տարին:

-Այդպիսին չի եղել:

-2014-ի ամենակարևոր իրադարձությունը:

-Նշանադրությունս:

-2014-ի կորուստը:

-Իմ նշանածից բաժանվելը:

-Ի՞նչ էր պակասում Ձեզ 2014-ին:

-Ճանապարհորդություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել