«Հարսի շորով մեծ հարսանիք կունենամ, հավանաբար». Երգչուհի Նանան մյուս տարի կամուսնանաLife.panorama.am-ը գրում է․

Life.panorama.am-ն այսօր հյուրընկալել է երգչուհի Նանային, ով պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում,  սակայն երգչուհին դրանից չի նեղվում, ինչպես ինքն է ասում՝ սուտը երբեք իրեն «չի կպնում»:

-Նանա, գո՞հ եք մեր շոու-բիզնեսից: Ընդհանրապես, ունե՞նք շոու-բիզնես:

-Քանի որ լսում ենք, այդ դաշտում շարժ կա, բնականաբար` ունենք: Ճիշտ է, մեզ մոտ համերգային ծրագրերը քիչ են, չի զարգանում այդ մշակույթը, բայց երիտասարդները լավ երգեր են երգում, տեսահոլովակներ նկարահանում: Պարզապես չկա հնարավորություն, որ երգիչները շատ գումար աշխատեն, առաջ գնան: Քանի որ ինքս ավելի շատ դրսում եմ աշխատում, անգամ համեմատության եզրեր չեմ կարողանում գտնել:

-Ձեր հիմնական ֆինանսական միջոցները որտեղի՞ց են գոյանում:

-2004 թվականից սկսել եմ երգել ու իմ երգի միջոցով գումար վաստակել: Եվ ասեմ, աշխատել եմ այնքան գումար, ինչքան ցանկացել եմ: Պատճառն այն է, որ մարդիկ ինձ շատ սիրում են:

-Բայց, ինչպես ինքներդ նշեցիք, համերգներ գրեթե չեն կազմակերպվում: Արդյո՞ք որևէ ռեստորանում,կամ ակումբում եք աշխատում:

-Ես ակումբում կամ ռեստորանում չեմ աշխատում: Երգում եմ այն միջոցառումներին, որոնց հրավիրում են՝ դա կլինի մեկ երգ, երկու, կես ժամ կամ քառասուն րոպե: Կյանքում միայն մի շրջան է եղել, որ անձնական խնդիրներ ունեի և  «ցրվելու» համար աշխատեցի Աստաֆյան համալիրում: Դա 2006 թվականն էր: Բայց ասեմ, որ չեմ քննադատում և իրավունք էլ չունեմ քննադատել այն երգիչներին, ովքեր այս կամ այն հաստատությունում երգում են: Ինչ անում են, լավ ու ճիշտ են անում: Ով ինչպես կարողանում է, գումար է աշխատում:

-Եթե չեմ սխալվում, դուք բավական  թանկ վարձատրվող երգչուհիներից եք: Արդյո՞քՀայաստանում Ձեզ մեծ գումարներ աշխատել հաջողվում է, թե՞ հույսը դրսի հրավերներնեն:

-Դե, եթե վաստակում ենք, նշանակում է ՝ հաջողվում է: Բայց ճիշտ եք, գումարի մեծ մասը վաստակում ենք դրսում: Հատկապես, որ Հայաստանում սովոր չեն երգչին փող տալ:

-Իսկ  «ներսի» և «դրսի» պատվիրատուների համար գումարային տարբերություն կա՞:

-Ոչ, որտեղ էլ լինեմ, երգի գինը նույնն է: Պարզապես Հայաստանում ժողովրդի ձեռքին գումար չկա: Շատերն էլ ծանոթներ են  «մեջ գցում», որ գումար չտան: Դա Հայաստանում ընդունված տարբերակ է: Իսկ դրսում կարողանում են մեծարել, գնահատել երգչին: Մարդիկ պետք է գիտակցեն, որ երգիչը երգելով է ապրում, և եթե իր աշխատանքը չես գնահատում ու գումար չես տալիս, չի նշանակում՝ դու լավ տղա կամ աղջիկ ես: Յուրաքանչյուրս էլ պետք է հաց ուտենք, շոր գնենք, որ ապրենք ու մեզ լավ զգանք:

-Ձեզ հետ և՞ս պատահել էոր մարդ  «մեջ գցեն» ու գումար չվերցնեք:

-Իհարկե, եղել է, այն էլ շատ: Այդ պատճառով էլ հիմա այսպես եմ խոսում: Փառք Աստծո, ես դրսում շատ եմ լինում, կարողանում եմ խուսափեմ գումարի պակասությունից: Բայց պետք է հիշել, որ չի կարելի երգչին անընդհատ  «ձրի աշխատեցնել»:

-Ձեր երգերն ավելի շատ ո՞ր երկրում պահանջարկ ունեն:

-Որտեղ հայ կա, հատկապես դրսի հայերը շատ են կարոտում հայ երգն ու երաժշտությունը: Թեև ասեմ, ինձ ոչ միայն հայերն են լսում, այլև ռուսները, վրացիները:

ի տեղ կարդացել եմոր Ձեզ նաև  «Ռաբիսի թագուհի» են կոչում:

-Ես երգում եմ այն, ինչ ուզում եմ: Ով ինչ ուզում, խոսում է: Եթե մեկն ուզում է այդպես ասել, թող ասի, սիրտը հովանա, ուրախանա: Եթե իրեն թվում է՝ դրանով վիրավորում է՝ թող վիրավորի: Ինչ ցանկանում են, թող ասեն: Ես գիտեմ, թե ով եմ Աստծո աչքերի առջև. մահկանացու մարդ եմ, երգչուհի Նանան: Ես ժպտում եմ այն  հիմարությունների վրա, որոնցով ցանկանում են ինձ վիրավորել: Յուրաքանչյուրն արտահայտվելուց իր իրական դեմքն է ցուցադրում: Եթե կարող են, թող այնպես անեն, որ գեղեցիկ երևան, հոգին գեղեցիկ լինի: Եթե երգչին վիրավորեցիր, չի՞ երգելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել