1in.am-ը գրում է.

902

Facte.ru կայքը ներկայացնում է կոֆեինի մասին 10 փաստ, որոնց մասին շատերը չգիտեն:

1.Մոլորակի վրա 3 ամենահայտնի ըմպելիքները կոֆեին են պարունակում (թեյ, սուրճ, կոլա):

2.Կոֆեինը հայտնաբերվել է 1819-ին: Այն բացահայտել է գերմանացի քիմիկոս Ֆրիդլիբ Ֆերդինանդ Ռունգեն:

3.Կոֆեինն արգելափակում է ուղեղն արգելակող հեղուկը և ուժգնացնում դոփամինը: Դա կոֆեինի ազդեցության մեխանիզմն է:

4.Ըստ առասպելի` սուրճի համար մենք պետք է երախտապարտ լինենք եթովպացի այծերին:

5.Կոֆեինը սկսում է ազդել օգտագործելուց 20-30 րոպե անց: Շատ գիտնականներ խորհուրդ են տալիս առավոտյան սուրճից հետո 20-30 րոպե ննջել:

6.Կոֆեին են պարունակում նաև թեյի տերևները:

7.Սուրճի հատիկները բովելը նվազեցնում է կոֆեինի մակարդակը:

8.Ծխողներն ավելի արագ են սինթեզում կոֆեինը:

9.Իրականում ավելի թունդ է մեկ բաժակ էքսպրեսոն, սակայն եթե հիշենք, թե ինչպիսի բաժակով են սրճարաններում մատուցում սովորական սուրճը, ապա վերջինս ավելի թունդ է համարվում:

10.Թեյի տերևներն ավելի շատ կոֆեին են պարունակում, քան սուրճի հատիկները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել