Ladynews.am-ը գրում է․

Կանանց համար գեղեցիկ քայլվածքը նույնքան կարևոր է, որքան գեղեցիկ կազմվածքը: Վերջինիս և կեցվածքի համար մեծ ազդեցություն ունի նստակյաց կյանքը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մերսումներ անել: Սակայն դա դեռ ամբողջը չէ:

Լուսանի քայլվածքը թռիչքից առաջ կախված է նաև նրանից, թե ինչպես են պահված գլուխը, մեջքը: Ոչ պակաս կարևոր է, թե դուք ինչպես եք շարժում ձեռքերը, իրանը, ինչպես եք դնում ոտքերը, որքանով են հարմար կոշիկները: Շատ բժիշկներ խորհուրդ են տալիս մշտապես չհագնել բարձրակրունկ կոշիկներ, քանի որ այդ դեպքում ոտքը գտնվում է անբնական վիճակում: Եթե կոշիկը նեղ է, ապա այն ձևափոխում է ոտնաթաթը, իսկ քայլելն այդպիսի կոշիկներով ձեզ հարմարավետություն և հաճույք չի պատճառի:

600x580

Հաստ տակերով և սուր ծայրով կոշիկներով քայլվածքը դառնում է անփույթ, թափթփված: Ահա թե ինչու բժիշկները խորհուրդ են տալիս ամենօրյա օգտագործման համար կրել 4 սանտիմետր բարձրությամբ կրունկներով կոշիկներ: Դրանցով քայլվածքը դառնում է թռչկոտող, թեթև, էներգիայով լի:

600x580

Գեղեցիկ, կանացի քայլվածքի համար կատարեք ոտքերի համար նախատեսված վարճություններ: Դա կարող է լինել նաև արագ, աշխույք քայլքով աշխատանքի գնալը: Այդպիսի վարժության շնորհիվ դուք օդափոխում եք թոքերը, լավացնում արյան շրջանառությունը, ընդհանրապես, այդ պարագայում մարմնի բոլոր մկաններն աշխատում են: Սա ամենամատչելի վարժությունն է գեղեցիկ քայլվածք ունենալու համար:

600x580

Կարող եք օգտվել նաև այսպիսի վարժություններից. ձեռքերը դրեք կոնքերին, արմունկները ետ տարեք: Կանգնեք մատների ծայրերի վրա և այս դիրքով 1 րոպե քայլեք: Դրանից հետո 1 րոպե քայլեք «թեթև քայլքով» (ճոճվելով մաների ծայրերից դեպի ոտնաթաթը)` մի փոքր ծալելով ծնկները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել