Ինչ է կատարվում ուղեղի հետ, երբ մենք տխրում ենք168.am-ը գրում է.

Steptohealth կայքը գրում է, որ չնայած ուղեղը մարդու մարմնի այն մասերից է, որը համեմատաբար քիչ է հետազոտված, մենք նրա մասին բավական հետաքրքիր փաստեր գիտենք: Օրինակ՝ այն մասին, թե ինչպես են նրա վրա ազդում տարբեր էմոցիաներ, հատկապես՝ բացասական:

Երբ մենք ճնշված տրամադրություն ենք ունենում, լուրջ մտահոգություններ, սթրեսի ենթարկվում, դա չի կարող ազդեցություն չունենալ ուղեղի վրա: Տխրությունն այն էմոցիաներից է, որն ուղեղին ստիպում է այլ կերպ աշխատել՝ ազդեցություն թողնել օրգանիզմում կատարվող երևույթների վրա:

Այդ դեպքում մենք ավելի սուր ենք զգում սովը, հոգնածությունը, հակված ենք մենության, արտասվում ենք: Երբ մենք սթրես ենք ապրում, ուղեղը զգալիորեն մեծացնում է իր ակտիվությունը: Դա կարող է տարօրինակ թվալ, բայց գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ճնշված էմոցիոնալ վիճակում գտնվող մարդու ուղեղն ակտիվացնում է ավելի քան 70 տարբեր մասեր: Երբ մենք անհանգստացած ենք որևէ բանով կամ տխրում ենք, մենք ավելի շատ ենք մտածում, փորձում ենք խնդիրներին լուծումներ գտնել ու այլընտրանքային տաբերակներ ենք մտածում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել