Բագրատ-21in.am-ը գրում է․

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կայացավ բոդիբիլդինգի Հայաստանի 2014թ. առաջնությունը: Մարզիկները բաժանվել էին 4 քաշային կարգերի՝ մինչև 70 կգ, 71-80 կգ, 81-90 կգ և գերծանր՝ 90+ քաշային կարգ:

Գլխավոր անակնկալը տեղի ունեցավ գերծանր քաշային կարգում: Հայաստանի բազմակի չեմպիոն, նախորդ տարվա բացարձակ չեմպիոն Գագիկ Տոնոյանը զիջեց դիրքերը: Բագրատ Աղաբեկյանը, ով նախորդ տարի չեմպիոն էր դարձել 70-90 կգ քաշային կարգում, այս տարի հայտավորված էր գերծանր քաշայինների թվում ու կարողացավ լարված պայքարում առավելության հասնել Տոնոյանի նկատմամբ:

Բագրատը հաղթող դարձավ նաև 4 քաշային կարգերի չեմպիոնների պայքարում ու դարձավ Հայաստանի բացարձակ չեմպիոն: 1in.am Sport-ի հետ զրույցում Բագրատը նշեց, որ սա իր երկրորդ չեմպիոնությունն էր Հայաստանի առաջնությունում: Նա նաև չբացառեց, որ հնարավոր է մասնակցի նաև միջազգային մրցաշարերի՝ ներկայացնելով Հայաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել