Tert.am-ը գրում է․

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի վայրի զննության արձանագրությունը չի կազմվել դեպքի օրը՝ վթարից անմիջապես հետո, այն լրացված է տարբեր գույնի գրիչներով, հանդարտ ձեռագրով:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր այսպիսի հայտարարություն արեց ամբաստանյալի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Վերջինս նշեց, որ այս ամենն իրեն հիմք են տալիս ենթադրելու, որ արձանագրությունը կազմվել է քննիչի աշխատասենյակում:

«Իմ վարկածն այն է, որ իրենք գծել են գծագրերը, չի համընկել վթարի մեխանիզմի հետ, դրա պատճառով նորից են գծել, դրա համար էլ մի ընթերակային չի լինում գտնել, իսկ երկրորդ ընթերակայի ստորագրությունը չի պատկանում իրեն»,- նկատեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Վարդան Պետրոսյանի մյուս փաստաբան Սամվել Ջաղինյանն էլ իր հերթին, որ երկրորդ ընթերական՝ Գրիշա Գասպարյանը, ով նաև դատարանում ցուցմունք է տվել, հերթապահ ընթերակա է:

Սամվել Ջաղինյանը նույնպես անդրադարձավ ձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը մերժելուն:

Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ նշանակել դատաձեռագրաբանական և դատափաստաթղթաբանական համալիր փորձաքննություն՝ Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի զննության հետ կապված բժշկական փաստաթղթերով: Նա նշեց, որ Վարդան Պետրոսյանի խմած լինելու մասին բժշկական փաստաթղթերում կատարվել են տեսանելի փոփոխություններ, ջնջումներ, ավելացումներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել