Esem.am-ը գրում է.

Հայկական իրականություն, սեր, ինտրիգ ու հումոր.  Մոսկվա կինոթատրոնում երեկ կայացավ«Ուրիշի փոխարեն» ֆիլմի պրեմիերան: Թվում էր՝ ֆիլմի մասին տեղեկությունները հեղեղել են համացանցը, ու հանդիսատեսն ամեն ինչ գիտի դրա մասին,  արի ու տես՝ այդպես չէր:) Լսարանին անակնկալ էր սպասվում, քանի որ ֆիլմում դերակատարում ուներ ոչ միայն երգիչ Արամոն, այլև Արամեն: Թե երգիչն ի՞նչ գործ ուներ «Ուրիշի փոխարեն», կիմանաք ֆիլմը դիտելուց հետո:)

Սոս Ջանիբեկյանի, Հովհաննես Ազոյանի, Վահագն Գալստյանի, Թամարա Պետրոսյանի, Սաթի Ջանիբեկյանի և այլ հայտնի դերասանների մասնակցությամբ Հրանտ Երիցկինյանի դեբյուտային ֆիլմը դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանին շատ է դուր եկել: Ըստ նրա՝  Հրանտի համար սա ոչ թե դեբյուտ էր, այլ փորձառու ռեժիսորի շատ լավ ֆիլմ:

«Սա այն հաճելի դեպքերից է, երբ պահպանված են ժանրային բոլոր առանձնահատկությունները, օրենքները, նյուանսները և չկա որևէ գռեհկություն: Կա հայկականություն, առանձնահատկություն, Հրանտի տեսակին բնորոշ թեթևություն, շատ լավ դերասանական կազմ: Ո՞վ է ասել, որ ռոմանտիզմը պետք է ողբի մեջ լինի, կատակերգության մեջ նույնքան ռոմանտիզմ կա, ու դա շատ լավ է: Երբեմն պետք է կողքից տեսնենք, որ հասկանանք՝ իսկապես զգացմունքն է կարևորը, էականը ընտանիք կազմելու հարցում, ոչ թե պլանավորումը, ինչպես լինում է շատ դեպքերում»,-ESem.am-ին ասաց Նազենին:

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը ևս շատ է հավանել այս ֆիլմը: «Ֆիլմը կլանում է ու մինչև վերջ մեծ հաճույքով նայում ես: Շատ ուրախ եմ Հրանտի հաջողությամբ: Դեբյուտի համար ուղղակի ցնցված եմ, ապրի ինքը, դերասանական խաղը ևս շատ լավն էր»,- ասաց դերասանուհին:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել