1in.am-ը գրում է․

Jennifer-Lopez-crop7

Ջենիֆեր Լոպեսի անձնական կյանքը միշտ հետաքրքրել է հանրությանը ոչ պակաս, քան կարիերայում ունեցած նրա հաջողությունները, և աստղը երբեք չի թաքցրել իր սիրավեպերը:

Վստահաբար՝ հայտնի դերասանուհին հիշելու ինչ-որ բաներ ունի, և նա դրանք կներկայացնի իր նոր գրքում, որը վաճառասեղաններին կհայտնվի նոյեմբերի 4-ին:

Ջեյ Լոյի հուշագրությունները լույս կտեսնեն True Love («Իսկական սեր») անվանումով՝ հայտնում է spletnik.ru-ն:

Արդեն համացանցում կարելի է կարդալ գրքի որոշ հատվածներ, մասնավորապես՝ նրանք, որոնցում խոսվում է իր անցյալ հարաբերությունների մասին: Օրինակ՝ Բեն Աֆլեքի հետ բուռն սիրավեպի մասին, որի հետ հանդիպել է մոտ 2 տարի, սակայն ինչպես խոստովանել է Լոպեսը, ծանր է տարել դերասանից բաժանումը:

«Ես և Բենը միմյանցից բաժանվեցինք այն պահին, երբ ինձ թվում էր՝ մենք հավերժ միասին ենք լինելու: Առաջին անգամ իմ սիրտը իսկապես փշրվեց, այն կարծես դուրս գար կրծքիցս: Մարդիկ տարբեր կերպ են խլացնում ցավը՝ ինչ-որ մեկը ալկոհոլով կամ թմրանյութերով, ինչ-որ մեկը՝ երեկույթներով: Ես հանգստություն էի որոնում այն մարդու մեջ, որոնում էի այն մեկին, ով ինձ կստիպեր զգալ սիրված ու ցանկալի, երբ ես այդքան միայնակ էի: Այդ ժամանակ իմ կյանքում հայտնվեց Մարկը»,- գրել է նա:

Մարկ Էնթոնիի հետ Ջենիֆերը ամուսնացավ Աֆլեքից բաժանվելուց կես տարի անց, սակայն 7 տարի հետո՝ 2011-ին, նրանք բաժանվեցին:

Ամուսնալուծության մասին որոշումը Ջեյ Լոն այսպես է նկարագրում. «Մենք նստեցինք խոսելու, ու ես ասացի՝ մեզ մոտ ոչինչ չի ստացվում: Մենք չենք ապրում որպես մեկ ընտանիք, ու ես չգիտեմ՝ ինչպես դա փոխել: Մեզնից ոչ ոք երջանիկ չէ, իսկ երեխաները չեն հասկանում՝ ինչ է տեղի ունենում: Կարծում եմ՝ ամեն մեկս պետք է ապրի իր կյանքով: Սրտիս խորքում ես հույս ունեի, որ Մարկը կպայքարի ընտանիքը պահպանելու համար, սակայն նա ասաց՝ լավ»:

Ըստ Լոպեսի՝ իր սիրային անհաջողությունների պատճառը հետևյալն է. ինքը չի հասկացել, որ տղամարդկանց կողմից իր հանդեպ ուշադրության ցույցերը, խենթ արարքները ոչ թե սիրո, այլ կրքի արտահայտություն են. «Սակայն այդ ժամանակ ես դեռ չէի գիտակցում դրանց միջև եղած տարբերությունը»:

Ըստ երգչուհու՝ ինքը հիմա այլ կերպ է սկսել վերաբերվել տղամարդկանց հետ հարաբերություններին և անձամբ իրեն:

"Я часто принимаю страсть за любовь": Дженнифер Лопес о неудавшихся романах

Бен Аффлек и Дженнифер Лопес

Дженнифер Лопес и Марк Энтони

Дженнифер Лопес

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել