Փարիզում կանցկացվի ցույց՝ ի պաշտպանություն Վարդան ՊետրոսյանիArmlur.am-ը գրում է․

Կիրակի՝ նոյեմբերի 9-ին, Փարիզում Հաայաստանի դեսապանատան առջև կանցկացվի ցույց՝ ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի և Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների, տեղեկացնում է «Nouvelles d’Arménie» ամսագիրը: «Արդեն մեկ տարի Վարդան Պետրոսյանն իրեն պաշտպանում է «կաֆկայական» դատավարությունում՝ ամեն նիստին հայտարարելով, որ անմեղ է և որ մեղադրանքները շինծու և անհիմն են: Արդեն մեկ տարի է, ինչ պաշտպանությունը շարունակում է ներկայացնել անմեղության անհերքելի ապացույցները: Սփյուռքը պետք է աջակցի նրան, ինչպես նաև բոլոր քաղբանտարկյալներին Հայաստանում: Դատական համակարգի միջոցով մանիպուլյացիաները, Շանթ Հարությունյանի 15-ամյա որդուն դատապարտելը մեզ համար անընդունելի են», – ասվում է փարիզյան «Հայկական վերածնունդ» կազմակերպության հայտարարության մեջ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել