песочница-дети-обезьяна-932041in.am-ը գրում է.

Պարզվել է, որ կապիկները կարող են լուծել այն նույն գլուխկոտրուկները, ինչ երեք տարեկան երեխաները: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Գիտնականները կապիկներին (մարդանման և ոչ միայն) հասարակ խնդիր են տվել լուծելու: Նրանց հյուրասիրություններով լի տուփ է տրվել`երկու թելով, որոնցից մեկը վնասված էր: Այն վերցնելու համար պետք էր քաշել չվնասված թելից: Ապա նրանց տվել են մեկ այլ` փակ տուփ և դեպի հյուրասիրության տուփը ձգվող երկու թելով, որոնցից մեկը վնասված էր:

Կապիկներն ավելի շատ հաջողության են հասել բաց տուփի հետ կապված, քանի որ այդ կերպ նրանք կարողացել են տեսնել դեպի «պարգևը» ձգվող թելի մեխանիզմը:

Նույն գիտափորձը նույն արդյունքն է տվել 3 տարեկան երեխաների դեպքում ևս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել