Life.panorama.am-ը գրում է.

Հիշողությունը մարզելու պարզ հնարք

Բրիտանական Մանչեսթեր քաղաքի համալսարանի գիտնականները պարզել են հիշողությունը մարզելու պարզագույն եղանակը: Վերջիններս վստահեցնում են, որ օրը 30 վայրկյանների ընթացքում աչքերի բիբերը միաժամանակ աջից ձախ և հակառակ ուղղությամբ շարժելով ակտիվացնում ենք ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է հիշողության համար:

Ասվածն ապացուցելու համար այս գիտնականները կամավորների մի խումբ են հավաքել, ովքեր ամեն օր աչքերի այս պարզ վարժությունն էին կատարելու: Արդյունքներն ամփոփելիս պարզվել էր, որ այս խմբի անդամների հիշողությունն առնվազն 10 տոկոսով լավացել էր և նրանք հեշտությամբ կարողանում էին մտապահել անծանոթ բառեր, պատկերներ և ձայներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել