Օրենքով գող Զապին ձերբակալեցին Խորենացի փողոցից. նոր մանրամասներSlaq.am-ը գրում է․

Օրերս Հայաստան ժամանած՝ քրեական հեղինակություն Զապին՝ Անդրանիկ Սողոյանին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին հայտնաբերել են Երեւանի Խորենացի փողոցից:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ1968 թ. ծնված 46-ամյա Անդրանիկ Սողոյանը Չեխիայի Հանրապետության Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի /սպանութուն/, 235-րդ հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման:

Հոկտեմբերի 20-ին Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա եւ հայտարարվել միջազգային հետախուզում:

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւանի Խորենացի փողոցից հայտնաբերել եւ բերման են ենթարկել Անդրանիկ Սողոյանին:

Ա. Սողոյանը ձերբակալված է, որի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել