Tert.am-ը գրում է․

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ներկա պահին իրատեսական չի համարում կաթնամթերքի գների թանկացումը: «Հիմա թանկացում չի լինի, բայց տնտեսվարողները գոնե ինչ-որ տատանման կսպասեն, որպեսզի թանկացում անեն: Երբ կարողանան, կթանկացնեն, պետությունը պետք է զգոնություն ցուցաբերի»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները ցանկանում են հերթական անգամ բարձրացնել իրենց արտադրանքի գները:

Բաբկեն Պիպոյանի համոզմամբ՝ այդ ոլորտում գնաճ կարող է չլինել աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում: Իրականում կարող է երկրում անասնապահությունը զարգանա, բայց կաթի մթերման գինն էլ թանկանա: Իսկ ինչ վերաբերում է կաթնամթերքի շուկայի թանկացմանը, նշեց, որ ստեղծված աղմուկն ավելի շատ ինդիկատորային էֆեկտ է, որը ստուգում է հասարակության ռեակցիան և դիրքորոշումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել