1in.am-ը գրում է․

1398098693_1

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում այրվում է անասնագոմ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոտայք – Կապուտան ավտոճանապարհի 1-ին կմ-ում գտնվող հանդամասում փլուզվել է անասնագոմին (պատկանում է Լ. Մ.-ին, ծնվ. 1974 թ.) հարակից շինության երկաթբետոնե տանիքից (30 քմ) մոտ 18 քմ հատված, որի հետևանքով ներսում գտնվող Է. Հ.-ն (ծնվ. 1986 թ.) տեղում մահացել է:

Պարզվել է նաև, որ շինությանը հարակից այրվում է 50 հակ կուտակված անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.58-ին, մարվել` 10.20-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել