Սլովակիան արգելել է խմելու ջրի արտահանումըPanorama.am-ը գրում է․

Սլովակիան արգելել է իր տարածքում գտնվող ջրային ռեսուրսներից ստացված խմելու ջրի արտահանումը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելելով Սլովակիայի խորհրդարանի պաշտոնական կայքին:

Աղբյուրի փոխանցմամբ` նախօրեին երկրի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է  Սահանադրության հատուկ ուղղում, համաձայն որի այսուհետ արգելվում է երկրի ջրային ռեսուրսներից ստացված խմելու ջրիՍլովակիայի սահմաններից դուրս արտահանումը:

Շեշտվում է, որ այսուհետ արգելված է թե՛ ջրամուղներով և թե՛ փոխադրամիջոցների միջոցով ջրի արտահանումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել