Ladynews.am-ը գրում է․

ՄԱԿ-ի տվյալներով` աշխարհում ամուսնալուծությունների թվով առաջին տեղը գրավում է Ռուսաստանը: Երկրորդ տեղում Բելառուսն է, երրորդում` Ուկրաինան:

Ամենահազվադեպն ամուսնալուծվում են Բոսնիայում և Հերցեգովինայում, Մակեդոնիայում և Չեռնոգորիայում, Իտալիայում (0,90 ամուսնալուծություն` 1000 բնակչի հաշվով): Որքան «հավատացյալ» է երկիրը, այդքան ամուսնական զույգերն ավելի հազվադեպ են բաժանվում:

***
Ռուսաստանում ամուսնալուծությունների գագաթնակետը եղել է 2010 թվականին, երբ 185 969 ամուսնության դիմաց արձանագրվեց 153 406 ամուսնալուծություն:

***
2007 թվականին ամուսնալուծությունների 51%-ի դեպքում որպես պատճառ նշվել է ալկոհոլի և թմրանյութերի նկատմամբ ամուսնու հակումը, 41%-ի դեպքում` սեփական ցանկության բացակայությունը:

***
Ամենատարածված պատճառները, որոնք ամուսիններին խանգարում են բաժանվել երեխաներին «կիսելու» բարդությունն է (35%), ունեցվածքի բաժանելու խնդիրը (30%), ամուսիներից մեկի նյութական կախվածությունը մյուսից (22%), ամուսնու կամ կնոջ բաժանման անհամաձայնությունը (18%):

***
Տղամարդկանց 64%-ը գտնում է, որ եթե ամուսինը լքում է կնոջը, ով անընդհատ «սղոցում» նրան, ապա հեռանալու քայլն արդարացված է:

***
2008 թվականին Սաուդյան Արաբիայի 50-ամյա բնակչուհին դատական հայց հարուցեց իր ամուսնու դեմ այն բանից հետո, երբ տղամարդը փորձել էր փարաջայի տակից տեսնել իր դեմքը, երբ կինը քնած էր: Մինչ այդ ամուսինն իր կնոջ դեմքը չէր տեսել 30 տարի շարունակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել