«ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կամ նույն ինքը «Բիզնես լեդին» միջազգային ատյաններում Հայաստանին հեղինակազրկելուց ազատ ժամերին պետբյուջեի միջոցների հաշվին հարստանալով է զբաղվում:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից ճանապարհաշինության ամենախոշոր օայմանագրերից մեկը՝ ավելի քան 452 մլն դրակ կամ շուրջ 1 մլն 100 հազար դոլար ընդհանուր արժեքով, կնքվել է «Սիսիան ԲՈՒԱՏ» ՍՊ ընկերության հետ:

Պայմանագրային գումարի մոտ 70 տոկոսն արդեն վճարվել է, մնացածն էլ մինչև տարեվերջ կվճարվի:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հերմինե Նաղդալյանը հաստատել է, որ նշված ընկերության միակ սեփականատերն ինքն է»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել