Lragir.am-ը գրում է.
Տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքերի միջոցով հայտնաբերված վարչական իրավախախտումների գործերով ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության կողմից կայացված որոշումների վերաբերյալ ՀՀ ոստիկանության police.am կայքում տրվող տեղեկությունների շարքում Առցանց հարցում բաժնում 2014 թվականի հոկտեմբերի 14-ից ավելացվել են նաև նշանակված տուգանքների վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը:
Տեղեկատվության մեջ կարմիր գույնով նշված վարչական ակտերի վարույթներն ավարտված չեն՝ տուգանքները վճարված չեն:
Տուգանքների վճարումների վերաբերյալ տեղեկատվության հերթական թարմացված տարբերակը police.am կայքում կտեղադրվի 2014 թվականի հոկտեմբերի 20-ին:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/105490
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել