Tert.am-ը գրում է.

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան խոստացել է, որ Ռուսաստանի և Աբխազիայի միջև համագործակցության նոր պայմանագրի կնքմանը Թբիլիսին կպատասխանի «ագրեսիվ արտաքին քաղաքական քայլերով»:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ նախարարն այս մասին հայտարարել է Անվտանգության և ճգնաժամային կառավարման խորհրդի նիստում:

«Մենք կսկսենք շատ ագրեսիվ արտաքին քաղաքական քայլեր իրականացնել»,-ասել է նա՝ մասնավորեցնելով, որ դա ենթադրում է Վրաստանի ակտիվությունը արտաքին հարթակներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել