«Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը երեկ ի պատասխան «Ժամանակի» հարցի՝ ե՞րբ է հնարավոր, որ Հայաստանում իջնեն բանկային տոկոսադրույքները, քանի որ բիզնեսը չի կարողանում զարգանալ դրանց բարձր լինելու պատճառով, ասաց. «»Ձեր հարցի պատասխանը մեր խնայողությունների գնի մեջ է: Մենք պատրա՞ստ ենք մեր խնայողությունները ավելի ցածր տոկոսներով բանկերում ներդնել: Երբ որ այս խնդիրը կլուծենք, այդ ժամանակ էլ բանկերը կկարողանան ավելի ցածր տոկոսով վարկեր տրամադրել»:

Արձագանքելով մեր հիշեցմանը, թե նաեւ դրսից են էժան վարկեր գալիս, հավելեց.«Երբ որ գումարվում է մեր երկրի ռիսկը, այն տոկոսներն են, որ կան»,-գրում է «Ժամանակը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել