Մեկնարկել է «Ես եմ» միջազգային կինոփառատոնըArmnewsTV.am-ը գրում է.

Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը երիտասարդ ռեժիսորներ են ու դերասաններ: Դիտում են իրենց իսկ պատրաստած կարճամետրաժ ու լիամետրաժ վավերագրական, խաղարկային ու անիմացիոն ֆիլմերը: 8-րդ անգամ մեկնարկել է «Ես եմ» միջազգային փառատոնը: Կինոփառատոնին ներկայացված 118 ֆիլմերից ընտրվել են 60-ը: Կազմակերպողը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորումն է: Ռուբեն Գևորգյանցն ասում է, որ այս անգամ մասնակցությունը շատ մեծ է եղել: Ալինան ֆիլմ է ներկայացրել եզդիների մասին: Ասում է` նրանց կենցաղը միշտ է հետաքրքրել իրեն: Ֆիլմը նկարահանել է այն ժամանակ, երբ դեռ Իրաքի սպանդը չէր սկսվել: Ցավում է, որ չի հասցրել ֆիլմում այդ թեմային անդրադառնալ, բայց որոշել է, կրկին անդրադառնալ ազգային փոքրամասնության հոգսերին: Անդրանիկն իր ֆիլմը մեկ նախադասությամբ է բնորոշում: Ֆիլմ այն մասին, թե կեղտոտ ու զզվելի վայրում ինչպես է ծնվում գեղեցիկը: Խաղարկային նկարը սիրո մասին է, որը ծնվել է զուգարանում: Փառատոնին մասնակցում են երիտասարդ կինեմատոգրաֆիստներ ԱՄՆ-ից, Լիտվայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Բելառուսից: «Ես եմ» կինոփառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 5-ը:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել