Tert.am-ը գրում է․

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումից անցել է արդեն տասն օր, և թուրքական մամուլում այդ իրադարձության վերաբերյալ արձագանքներ գրեթե չկան: Tert.am-ի հետ զրույցում թուրքագետներ Ռուբեն Մելքոնյանը և Լևոն Հովսեփյանը, ինչպես նաև արաբագետ Արմեն Պետրոսյանն անդրադարձան Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման՝ թուրքական մամուլի և միջազգային հանրության արձագանքներին:

ԵՊՀ արևելագիտության ամբիոնի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ այդ դեպքը մեր լրատվամիջոցների, մեր քաղաքական իշխանությունների, հասարակական կազմակերպությունների և անհատների ջանքերով անմիջապես դարձավ միջազգային և՛ բարձր ատյանների առաջին լուր, և՛ միջազգային մամուլի լուր:

«Սակայն, բոլոր արձագանքները եղան զուտ հերթապահ, և դրանց չհետևեց միջազգային մամուլի և միջազգային կազմակերպությունների կոնկրետ քայլերը և հենց ա՛յն քայլը, որին մենք սպասում էինք, այն է՝ Թուրքիայի և իսլամիստների կապի բացահայտում, Թուրքիայի կողմից հերթական մշակութային եղեռնի քննադատում»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Ինչ վերաբերում է թուրքական մամուլին, ապա մենք ականատես եղանք արդեն տևական ժամանակ Թուրքիայի կողմից որդեգրված քաղաքականությանը՝ այն է՝ չարձագանքման քաղաքականությանը:

Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ գնալով էլ ավելի ենք համոզվում, որ սա Թուրքիայի քաղաքական գործիչներից և իշխանական մարմիններից պետականորեն իջեցված պատվեր է՝ չարձագանքել Հայաստանի կամ հայության հետ կապված սկանդալային լուրերին կամ այնպիսի փաստերին, որտեղ Թուրքիայի մասնակցությունն առավել քան ակնհայտ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել